Ջրականի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 9 աճյուն. ԱԻՊԾ


Ջրականի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 9 աճյուն. ԱԻՊԾ
Ապրիլ 8 23:45 2021

Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊ ծառայությունից:

Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

 



loading...