Արարատի մարզում ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 1 մահացել է


Արարատի մարզում ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 1 մահացել է
Ապրիլ 4 19:26 2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այսօր՝ ապրիլի 4-ին, Ժամը 14:30-ի սահմաններում, Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail,  Nissan Bluebird եւ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  242–րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական  վարչությունը պարզում են վարորդների,  մահացածի եւ վիրավորների ինքնությունը: