Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին. Շարմազանով


Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին. Շարմազանով
Մարտ 8 22:36 2021

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Ի հայտ են եկել «պետականամետներ»,որոնք ռազմական հեղաշրջում իրականացնելու մեջ են փորձում մեղադրել բանակին։

Նույն այդ մարդիկ կամ լռում ,կամ ծափահարում էին,երբ խաղաղապահները 2018-ին դուրս եկան փողոց։

Նրանք լուռ էին,երբ «խաղաղապահների» ղեկավարին ապագա կապիտուլյանտը բարձր պաշտոնների էր նշանակում։

Ավելին.նրանցից շատերը 2008-ի փետրվարին Ազատության հրապարակում գոռում էին ՝ «Մանվել,Մանվել», բանակին փորձելով ներքաշել ներքաղաքական գործընթացների մեջ:

Իսկ այսօր, երբ պետությունը կործանման եզրին է նրանցից շատերը հանկարծ դարձան «պետականամետ»։

Պետության պահապանները չեն կարող սատարել կապիտուլյանտին եւ պարտավոր են գիտակցել,որ միակ ապակայունացնող սուբյեկտը հողատուն է։

Կամ պետականության պաշտպանն ես,կամ՝ հողատուի...երրորդ տարբերակ չկա»։