ԱՀ նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով


ԱՀ նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
Մարտ 5 21:17 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը: