Իշխանությունները հիմա լռեցնում են հանրությանը և շեղում իրական օրակարգից. Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ կեղծ օգտատիրոջ քրգործի մասին (տեսանյութ)


Իշխանությունները հիմա լռեցնում են հանրությանը և շեղում իրական օրակարգից. Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ կեղծ օգտատիրոջ քրգործի մասին (տեսանյութ)
Մարտ 5 18:25 2021

Իհարկե, իշխանամետ «ֆեյքերի» մասով ևս լինում են գործողություններ, բա այդ պարգևատրումներն ինչի՞ համար են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ հրապարակվել է Արա Սաղաթելյանին ազատ արձակվելու մասին որոշումը:

«Ես կարծում եմ, որ իշխանամետ ֆեյքերի մասով գործողություններ ևս լինում են, քանի որ մենք հաճախ տեսնում ենք՝ լավ պարգևատրումներ են ստանում տարբեր նախարարությունների աշխատակիցները, և ավելի քան համոզված եմ, որ նպատակներից մեկն այն է, որ իրենց լավ ծառայեն, քանի  որ այս իշխանության հիմնական գործիքը սուտն ու կեղծիքն է»,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև ընդգծեց՝ ինչու են կենտրոնացել հենց այս ֆեյքի վրա, քանի որ շատ հաճախ նրա հրապարակումները հետագայում դառնում են իրականություն և ըստ էության, այդ օգտատերը շատ տեղեկություններ ունի:

«Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ շատ են վիրավորվում հրապարակումներից, և որքան հասկացա, այդ ֆեյքը բավականին լավ տեղեկացված է, և կարող եմ հստակ ասել, որ իշխանությունները հիմա փորձում են լռեցնել հանրության ձայնը և իրական օրակարգերից հանրությանը շեղելը»,- ասաց Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը համագործակցում է ադրբեջանական կողմի հետ և այս կալանավորումներին ի պատասխան ստանում է տեղեկատվական աջակցություն:

«Կարծում եմ՝ պատճառները շատ պարզ են, որովհետև այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը համագործակցում է Ադրբեջանի հետ և ունի գաղտնի պայմանավորվածություններ, տարածքներ են զիջում ադրբեջանցիներին և հնարավորություններ են բացում, որ Սյունիքում  աշխատեն, դրա փոխարեն էլ տեղեկատվական աջակցություն են ստանում, և չեզոքացնում են այն մարդկանց, ովքեր խնդիր են առաջացնում թուրք-ադրբեջանական քաղաքականության համար մեր տարածաշրջանում»,- ասաց քաղաքագետը: