Այս ապիկար իշխանությունը պետք է շատ արագ հեռանա, նրա գործունեությունում պետական դավաճանության բոլոր հատկանիշներն առկա են. քաղաքացի


Այս ապիկար իշխանությունը պետք է շատ արագ հեռանա, նրա գործունեությունում պետական դավաճանության բոլոր հատկանիշներն առկա են. քաղաքացի
Փետրվար 28 14:34 2021

Այս ապիկար իշխանությունը պետք է հեռանա շատ արագ: Տեղի է ունեցել պետական դավաճանություն և այլ բաների մասին խոսելը անհիմն է: Ես 25 տարի աշխատել եմ ԱԱԾ համակարգում պահեստազորի փոխգնդապետ եմ, մասնագիտորեն կարող եմ ասել բոլոր հատկանիշները պետական դավաճանության առկա են այս իշխանության գործունեության մեջ. Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբ Ավետիսյանը:

Հարցին, թե իշխանությունն ասում է, որ պարտվել ենք, տեխնիկապես զիջելու և հակառակորդի գերազանցելի ուժի պատճառով, մասնակիցը պատասխանեց, որ դա արդարացում չէ, քանի որ յուրաքանչյուր դավաճան, երբ կանգնում է դատաստանի առաջ, փորձում է արդարանալ, և չպետք է լուրջ վերաբերվել այդ արդարացումներին:

Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պետք է դավաճաներ իր հայրենիքը, քաղաքացին պատասխանեց. «Սա իր հայրենիքը չի դավաճանել, իր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չէ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես չեմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է իր հայրենիքը, նա ծառայում է իր հայրենիքին, որը այս տարածքում չէ: Աշխատել եմ ԱԱԾ համակարգում և այդ ամենի վերաբերյալ շատ լավ պատկերացումներ ունեմ, իմ մասնագիտական փորձից եմ ասում»,– ասաց նա:

Դիտարկմանը թե արդյոք կհեռանա Նիկոլ Փաշինյանը, թե այս պայքարը կվերածվի քաղաքական բախումների, Զոհրաբ Ավետիսյանը նշեց, որ քաղաքացիական բախումներ չեն կարող լինել, պարզապես կա մի մոլորված զանգված, որ չի ուզում հնի վերադարձ, բայց պետք է հասկանալ, որ հնի վերադարձ չի լինելու։

«Բոլոր այդ մոլորված և դավաճանին սատարողներին ուզում եմ ասել, որ ժողովուրդ ջան, հնին վերադարձ չի լինելու: Մենք այսօր կորցնում ենք մեր հայրենիքը, եթե այսպես շարունակվի մենք, Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին չենք ունենալու, դա պարզապես խոսքեր չեն: Եթե հանրահավաքին նախկինների մարդիկ են լինում դա չի նշանակում է, որ նախկինների շարժում է, նա ՀՀ քաղաքացի չէ՞, իրավունք չունի՞ իր դիրքորոշումն արտահայտել: 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը նախկիններից էլ կային, որ սատարեցին իրեն, ասե՞նք Նիկոլի հեղափոխությունն էլ էր նախկիններինը, տրամաբանական չէ: Դա պատրվակ է, որ ժողովրդին մոլորեցնեն»:

 

   



loading...