Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶՈՒ կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը. թակարդ. Արա Զոհրաբյան


Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶՈՒ կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը. թակարդ. Արա Զոհրաբյան
Փետրվար 27 23:06 2021

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴԸ

Ռազմական դրությունը չվերացնելով գործող իշխանությունն ընկել է իր թակարդը:

«Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

✅ Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.

✅ Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում`

❗️ոստիկանության զորքերը,

❗️սահմանապահ զորքերը,

❗️պետական պահպանության ծառայությունը,

❗️ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները»: