Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան


Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան
Փետրվար 27 22:42 2021

Արա Սաղաթելյանին կարող էին ձերբակալել նաև, օրինակ, «սատանաների որսի» գործի շրջանակում: Այս մասին այսօր` փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

 

«Սաղաթելյանին ձերբակալում են ինչ-որ ֆեյքի գործով և այդ ֆեյքն այդ ձերբակալումից հետո շարունակում է շատ ակտիվ գրառումներ կատարել։ Այդ ֆեյքի մասին չգիտեին շատ մարդիկ և այսօր նա դարձել է ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող. դա ուղղակի աբսուրդի ժանրից է։

 

Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով և, նրան 20 տարուց ավելի ճանաչելով, համոզված եմ, որ նա երբեք չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում, որպեսզի իր կարծիքն արտահայտի», - ասաց Արթուր Վանեցյանը։



loading...