ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է


ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է
Փետրվար 27 22:18 2021

Փետրվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ¬մա¬նային իրավիճակը սահ¬մա¬նա¬գո-տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: