Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին


Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փետրվար 27 20:16 2021

Երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած, Արցախյան առաջին պատերազմի ծանրության մեծ մասն իր ուսերին կրած, ազգային հերոսներ տված լեգենդար  հինգերորդ բրիգադի մի շարք սպաներ, ինչպես նաև ազատամարտիկներ և զինվորներ, անմասն չմնալով երկրի այս ծանր իրավիճակին, միավորվում են երկրի վերելքի ընթացքին իրենց մասնակցությունը ներկայացնելու և որպես միասնական մարմին հանդես ես գալիս հետևյալ հայտարարությամբ.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյան իրավիճակը և իշխանության անգործությունն ու ապիկարությունը, միանում ենք երկրի Զինված ուժերի շտաբի պետի և բարձրաստիճան սպաների հայտարարությանը, պահանջում երկիրը կործանման տանող Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին:

Սույն հայտարարությամբ ուզում ենք հայտնել նաև, որ չենք միանում որևիցե կուսակցությունների, խմբավորումների գործունեությանը, այլ, նպատակ ունենք ինչպես միշտ, այս դժվարին պահին ևս՝ լինել հայ ժողովրդի կողքին»: