Ապշած եմ մեր դիվանագետների վրա, որի հիմնական մասը, հասկանալով՝ ինչպես են երկիրը սղոցում, բերանները փակ են պահում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)


Ապշած եմ մեր դիվանագետների վրա, որի հիմնական մասը, հասկանալով՝ ինչպես են երկիրը սղոցում, բերանները փակ են պահում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Փետրվար 27 18:27 2021

Աշխարհում չկա պետություն, որ ինչ -որ պահի հաղթանակներից հետո չի ունեցել պարտություն, բայց կա շատ կարևոր հարց՝ մենք, որպես ազգ, երկու պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ է, թե մեզ դավաճանաբար տարել են ստորացուցիչ պարտության՝ այն պատրաստելով դետալ առ դետալ.Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի ժամանակ նշեց «Քառյակ Մեդիայի» հիմնադիր Կարեն Բեքարյանը:

 

Նա ընդգծեց, որ առկա խնդիրների մասին, բարձրաձայնել են դեռևս 2018 թվականի աշնանը, որ Կառավարությունը, ԱԺ-ը քանդում է այս երկիրը և նշում առկա 4 հիմնական ուղղությունները, որով պետությունը տարվել է պարտության. «Չունենալով իրական պատկեր՝ ինչպե՞ս կարելի էր ռազմական ղեկավարության մեջ տարաբնույթ ռոտացիաների, սև ու սպիտակի բաժանումների միջոցով գնալ մարդկանց հեռացման, որ բանակի մեջքը կոտրեն ու ստեղծեն մի իրավիճակ, որ շունը տիրոջը չի ճանաչում: Երբ դա անում է թշնամին՝ քո տարածքում, հասկանում ես՝ ինչի համար է անում, բայց երբ դա հետևողականորեն անում է քո կառավարությունը, դա անհասկանալի է: Դա վերաբերում է և մարդկային գործոնին,և  ռազմական գնումներին, պլանավորմանը, բանակը հոգեբանորեն արժեզրկելուն: Ապշած եմ մնում մեր դիվանագետների վրա, որ հիմնական մասը, հասկանալով ոնց են երկիրը քոքից սղոցով սղոցում, բերանները փակ է մինչև այօր: Ո՞նց կարելի էր միաժամանակ բոլոր ուղղություններում այնպես հարաբերությունները քայքայել, որ ոչ կարողանաս հույս դնել ռազմավարական դաշնակցիդ վրա, որ չկարողանաս հույս դնել անկախությունից ի վեր բարեկամ Ֆրանսիայի վրա, Միացյալ նահանգների վրա: Ո՞նց քայքայես ամեն ինչ, մերկացնես քո երկիրն ու ժողովրդին ու տանես թշնամուն մատաղ անես, մի մարդու համար, այսքան ապուշություն չի լինում»։

 

Բեքարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը աշխարհով մեկ իր մոտեցումներն իր շահերն աշխարհին հասցնելու համար տարիներ ի վեր ծախսել է միլիարդավոր ռեսուրսներ, և արդյունք չէր ստացել, սակայն վերջին երեք տարվա մեջ նույն տեղեկատվական դաշտում ինչ ուզել, արել է ու այսօրվա դրությամբ նույն տեղեկատվական ճակատի ամենաէական կարևոր մարտիկին՝ Արա Սաղաթելյանին կալանավորել է, որ նրանց պատասխան չտրվի:

 

«Մյուս ճակատը հոգեբանական էր, ո՞նց կարելի էր երկու տարի շարունակ այս ժողովրդին կառույցներն ու արժեքները գցել ոտների տակ այնպես, որ միավորող ոչինչ չմնա, հարձակվելով՝ լեզվի, հայ առաքելական եկեղեցու, մշակույթի վրա: Անցյալը կերար, ներկան կերար, հիմա էլ ապագան ես ուտում: Այնքան բաժանարար գիծ գցեցիր այս ժողովրդի մեջ, որ մեկը մեկին բարևելուց մտածի՝ բարևե՞լ, թե՞ չէ: Այս ձևով դու երկիրը տանում էիր ծրագրված պատերազմի և պարտությանը: Մենք այսօր էջը շուռ չենք տվել պարտադրված պարտությունը շարունակվում է ամեն օր, և չի ավարտվել՝ Գեղարքունիքում, Սոթքում, Տավուշում, ամեն մեկի դուռը ծեծելու է որովհետև սա է ծրագիրը՝ փոշիացնել միչև վերջ»:

 

Բեքարյանը դիմեց իրավապահ համակարգին՝ բոլորին կոչ անելով սթափվել և ճիշտ որոշում կայացնել.

 

«Ամենաբարձրաստիճանից, մինչև վերջին շարքային, ընկերնե՛ր, դուք սթափվելու հազար հնարավորութուն եք ունեցել, ձեր վերջին սթափվելու հնարավորությունը պետք է լիներ նոյեմբերի 10-ը: Ամեն մեկդ ձեր մտքում որոշելիք ունեք՝ ձեր վարչապետը ձեզ կշռում ու չափում է փողով, պատահական չէ, որ զարմացած է բանակի վրա, քանի որ աշխատավարձ է բարձրացրել, ձեզ չափում են փողով: Բանակը որոշեց խոսել, արեց հայտարարություն, բանակը ամեն ինչ ասե՞ց, բանակը էլ չունի՞ ասելու բան, ասե՞լ է՝ ո՞նց եղավ, որ այս սրիկան, որ ուներ պրոֆեսիոնալ մարմնի կողմից զեկույցներ բանակի վիճակի, դիմադրողականության վերաբերյալ, չէր կարող չունենար բանակի պնդումը, որ դիմի դաշնակցին, դիմի միջազգային համագործակցությանն, որ քաղաքական բոլոր ճանապարհներով կանխի պատերազմի ընթացքը: Ինչի՞ չի խոսում բանակը, որ անվտանգության խորհրդի 4-րդ օրվա զեկույցից հետո, 33 -րդ օրը միայն սրիկան դիմեց ՌԴ-ին: Քանի՞ երեխա զոհվեց և հիմա Եռաբլուրում են, բոլորդ տվեք ձեզ այդ հարցը:  Նա շատ լավ հասկանում է, որ պատասխան տալու օրը գալու է, իր համար բոլոր իմաստներով անվտանգային հարց է, եթե չենք միանում, վերջը չենք տալիս, մենք պետություն չենք ունենալու և արժանի էլ չենք լինի, որ ունենանք»:

 



loading...