«Ոստիկանությունից, Դատախազությունից, Քննչականից կան մարդիկ, որ հրաժարվում են ծառայել». Ի. Սաղաթելյան


«Ոստիկանությունից, Դատախազությունից, Քննչականից կան մարդիկ, որ հրաժարվում են ծառայել». Ի. Սաղաթելյան
Փետրվար 27 17:40 2021

 

«Մեր «Պլան Ա»-ն լիարժեք աշխատում է: Մենք լիարժեքորեն գնալու ենք այս իշխանության հեռացմանը»,- այսօր՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԴՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ Ոստիկանությունից, Դատախազությունից, Քննչական ծառայությունից կան անձինք, որոնք հրաժարվում են ծառայել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ:

Սաղաթելյանը նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումից կախված՝ իրենք արդեն կպլանավորեն իրենց հետագա անելիքները: