«Բանակը ճի՛շտ է անում, որ չի ենթարկվում». Սեյրան Օհանյան


«Բանակը ճի՛շտ է անում, որ չի ենթարկվում». Սեյրան Օհանյան
Փետրվար 27 17:27 2021

 

«Արցախի տարածքները տվեցին, մեր սահմանների կարևորագույն կետերը տվեցին, ի՞նչ անի հայկական բանակը, եթե տեր չկանգնի մեր սահմաններին: Այսինքն՝ բանակը ճի՛շտ է անում, որ չի ենթարկվում այս ապիկար իշխանություններին: Բանակը, զգալով այդ վտանգը, որ ստվերային պայմանավորվածություններով տվեցինք ամեն ինչ, այսօր տալու ենք նաև ՀՀ մի մասը, ճիշտ է անում, որ չի ենթարկվում, ու կատարվում է տարածքային ամբողջականության խնդրի՝ իր առջև դրված խնդիրը»,- Ազգային ժողովի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը՝ կոչ անելով կանգնել բանակի կողքին: