«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել՝ պաշտոնից ազատելու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը այդ պաշտոնին է նշանակվել տառացիորեն կես տարի առաջ, և իր վրա է կրել անցած պատերազմի ողջ անմարդկային բեռը։ Քանի որ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությանը միացել են ՀՀ Զինված ուժերի հրամանատարական կազմի պրակտիկորեն 90%-ը, Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատումով, Նիկոլ Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում, և գործող հրամանատարիներին փոխարինել իր կիսագրագետ կամակատարներով, ինչպես դա տեղի է ունեցել շատ այլ ոլորտներում։
|