Նախագահը հնարավոր է՝ չստորագրի եւ, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.–ին. Ռուբեն Հակոբյան


Նախագահը հնարավոր է՝ չստորագրի եւ, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.–ին. Ռուբեն Հակոբյան
Փետրվար 27 14:44 2021

Ըստ շրջանարվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը եւ, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.–ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ըստ շրջանարվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը եւ, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.–ին: Իսկ դա նույն է, եթե Նախագահը  ստորագրի այն, այսինքն՝ միջնորդությունը իրավունքի ուժով  մտնում է ուժի մեջ:

Չեմ կարծում, որ Նախագահը նման վարքագիծ կդսեւորի, ինչը հավասարազոր է դառնալլ երկիրը դեպի կործանում տանող դահիճի սցենարի համահեղինակ:

Ինչեւէ, առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը»։