Գեներալ Մակարյանի ձեռքերը թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված տղերքի արյամբ, դրա համար էլ նա մինչ օրս սատարում ա նիկոլին


Գեներալ Մակարյանի ձեռքերը թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված տղերքի արյամբ, դրա համար էլ նա մինչ օրս սատարում ա նիկոլին
Փետրվար 27 14:29 2021
Ծանոթացեք, մակարյան անդոն ա, Գլխավոր շտաբի պետի տեղակալը։ 2020 թվի հունվարին նիկոլն «առավ» անդոյին՝ շնորհելով գեներալ-լեյտենանտի կոչում։ Մինչ այդ՝ 10 տարի, անդոն գեներալ-մայորի կոչումով էր ման գալիս։ Երևի արժանիքները չէին հերիքում գեներալ-լեյտենանտի համար։ նիկոլն օգտվեց դրանից։
2 օր առաջ մակարյան անդոն չմիացավ բանակի հայտարարությանն ու չպահանջեց նիկոլի հրաժարականը, բայց ես էս ձևակերպումը մի քիչ սխալ եմ համարում։ Ինձ ավելի շուտ թվում ա, որ անդոյի մեծ ցանկության դեպքում էլ իրան չէին ընդգրկի էդ ցուցակի մեջ, որովհետև սրա ձեռքերը վերից վար թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված զինվորների արյամբ։ Այո, հենց մակարյան անդոն էր, որ ղեկավարելով հոկտեմբերի 26-ի մարտական գործողությունները, զինվորներին հատուկ առաջադրանքի էր ուղարկել առանց կասկա-բրոնիկի, ասելով՝ օրենքով չի հասնում։ Կհիշեք էդ պատմությունը, երբ Էջմիածնի զորամասից քիմիկների խումբ էին ուղարկել մարտական գործողությունների, ՄԻԱՄԻՏ սխալ ուղղությամբ էին ուղարկել զորքին ու 50 հոգուց 16-ը մի կերպ էին հաջողացրել փրկվել։ Մնացած 34-ի մասին տենց էլ նորություն չկա։ Ծնողները հարցնում էին՝ ո՞վ էր էտ գործողության հրամանատարը, Էջմիածնի զորմասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասում ա՝ մակարյան անդրանիկը, հարցնում են՝ ինչի՞ տղերքին կասկա ու բրոնիկ չեք տվել, նույն Արսեն Աբգարյանն ասում ա՝ մակարյան անդրանիկնի հրամանն եմ կատարել, դրա համար չեմ տվել։
Շրջափակումից դուրս եկած էդ 16-ից մեկն պատմում ա, որ գեներալ մակարյանը սարի մյուս կողմում էր, իրենք օգնություն էին խնդրել, որ գային, փրկեին տղերքին, գեներալը չէր եկել։
Ու սրանք էն պատմություններն են, որոնք բացահայտվել են։ Դեռ ինչքանն էլ կան, որ դեռ բացահայտվելու են։
Հիմա հասկացա՞ք, թե ովքեր են մնացել նիկոլի կողքը։ Էն գեներալներն ու բարձրաստիճանները, ովքեր գիտեն, որ նիկոլից հետո իրանք դատվելու են, ու երկարաժամկետ են դատվելու, դրա համար էլ սեփական պագոնների հաշվին սատարում են թուրքի վաստակին։



loading...