ՌԴ-ում հայերը պահանջում են վերադարձնել գերիներին. Շոյգուն անձամբ իր աջակցությունն է հայտնել. Դ. Տոնոյան


ՌԴ-ում հայերը պահանջում են վերադարձնել գերիներին. Շոյգուն անձամբ իր աջակցությունն է հայտնել. Դ. Տոնոյան
Փետրվար 27 12:24 2021

Մոսկվայում ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց հայերն ակցիա են իրականացնում՝ Արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր անձանց վերադարձնելու պահանջով։ Ռուսաստանի միավորված հայերի կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն աջակցել է Մոսկվայում իրականացվող «#freeoursoldiers» ակցիան։ 

«Արդեն 45-րդ օրն է, ինչ ակցիա է իրականացվում՝ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պահանջով։ Երեկ ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն անձամբ իր աջակցությունն է հայտնել ակցիայի մասնակցին՝ հորդորելով շարունակել այն և չհամարձակվել հանձնվել։ Մենք համոզված ենք, որ համաձայնագրի 8-րդ կետը կյանքի կկոչվի»,- գրել է Տոնոյանը։ 



loading...