Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է


Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փետրվար 27 10:35 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վանաձոր-Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: