Այստեղ եմ, որ երեք որդիներս մեծանան ու հայրենիք ունենան, որ տարիներ անց չամաչեմ իրենց աչքերին նայելիս. հանրահավաքի մասնակից


Այստեղ եմ, որ երեք որդիներս մեծանան ու հայրենիք ունենան, որ տարիներ անց չամաչեմ իրենց աչքերին նայելիս. հանրահավաքի մասնակից
Փետրվար 26 21:14 2021

Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հայտարարությունից հետո անմիջապես եկա միանալու մեր համազգային ազատագրական պայքարին: Այստեղ եմ, որ իմ երեք որդիները հայրենիք ունենան, որ իմ զավակները Հայաստանի հողում զավակ մեծացնեն, որ տարիներ անց չամաչեմ իրենց աչքերին նայելիս ու չփորձեմ արդարանալ, թե ինչո՞ւ մենք չկարողացանք փրկել հայրենիքը: Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-վիրաբույժ, Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:

«Հիմա հայրենիքի փրկության խնդիր է դրված, այստեղ եմ, որ իմ փոքր լուման ունենամ թուրք գործակալների զավթումից հայրենիքս ազատագրելու պայքարում, որովհետև ներկայումս մեր երկիրը զավթված է անհասկանալի ազգության տեր անձանց կողմից: Այստեղ եմ լինելու մինչև վերջ, հասնելու ենք հաղթանակի, այն հեռու չէ: Հույս ունեմ, որ մի օր նորից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում կնշենք մեր ընկերների, հարազատների պսակադրությունը, երեխաների կնունքը, դա է իմ տեսած ապագա Հայաստանը: Ես համոզված է՝ մենք չենք պարտվել, մեզ դավաճանել են, Շուշին հանձնելու ու 25 հազար կյանք փրկելու առասպելը հորինվածք է՝ արդարացնելու, թե ինչու մենք գնացինք այս պարտությանը»,- ասաց նա:

Սողոմոնյանը նշեց, որ պատերազմի ընթացքում բուժել է բազմաթիվ ծանր վիրավոր զինվորների և նրանց հետ զրույցում հասկացել է, որ շատ խնդիրներ են եղել պատերազմի ընթացքում.

«Մեծամասնության համար, որ պատերազմի վերջին օրերին գալիս էր Շուշիի մատույցներից, անհասկանալի էր՝ ի՞նչ է կատարվում, և չուներ բացատրություն, թե ինչի՞ ենք նահանջում, առանց մի կրակոցի դիրքերը թողնում, նման դեպքերը շատ են: Այս պայքարի արդյունքներից մեկը տեսնում եմ այն, որ կոմպետենտ մարդիկ հանձնաժողով կազմեն և քննեն պատերազմական հանցագործությունները, արդյունքում մեղավորները կպատժվեն և կբացահայտեն դավաճաններն, որոնք փառապանծ բանակը տարան պարտության»: