ԳՇ-ն արեց այն, ինչը վաղուց պետք է աներ․ քաղաքացի (տեսանյութ)


ԳՇ-ն արեց այն, ինչը վաղուց պետք է աներ․ քաղաքացի (տեսանյութ)
Փետրվար 25 20:30 2021

Վերջապես մենք տեսանք, որ ԳՇ-ն իր դերը կատարեց և հայտարարեց այն, ինչը պետք է վաղուց աներ: Ժողովուրդը միանշանակ ընդունում է և կողմ է այդ հայտարարությանը:  Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:

«Կարծում եմ, որ ամեն ինչ իր բնականոն հունով է գնում: Նիկոլ Փաշինյանի գործողությունները ոչ մի տրամաբանության չեն համապատասխանում, նա հոգեվարքի մեջ է և հոգեվարքի մեջ գտնվող մարդը երբեք տրամնաբանական գործողություն չի կատարում: Սրացումներ հնարավոր են և մենք դրան պատրաստ ենք»,-ասաց նա:

Քաղաքացու խոսքով՝ Փաշինյանը շարունակում է ավելի բարդացնել իրավիճակը և ինքն իրեն է փակուղու դիմաց կանգնեցնում: