Բանակի հայտարարությունը նշանակում է՝ եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել ժողովրդի դեմ, բանակը կմտնի Երևան


Բանակի հայտարարությունը նշանակում է՝ եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել ժողովրդի դեմ, բանակը կմտնի Երևան
Փետրվար 25 13:09 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է "Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը":
Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։
Կա երկու ճանապարհ․
- կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Քաղաքական Դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ։
 


loading...