ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է. Զախարովա


ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է. Զախարովա
Հունվար 28 20:29 2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ ծրագրված է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:  

Նշենք, որ ճեպազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է գտնվում տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը: