Իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, բռնազավթել է իշխանությունը, ինչը հանցագործություն է․ ապստամբությունը ժողովրդի անքակտելի իրավունքն է. սահմանադրագետ (տեսանյութ)


Իշխանությունը, ոտնահարելով Սահմանադրությունը, բռնազավթել է իշխանությունը, ինչը հանցագործություն է․ ապստամբությունը ժողովրդի անքակտելի իրավունքն է. սահմանադրագետ (տեսանյութ)
Հունվար 28 19:07 2021

Վարչապետին ձերբակալելու հիմքերը, ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական կազմի ստորագրությամբ, որին միացել եմ նաև ես, ներկայացվել էր գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել, ինձ մեր երկրի փրկության խնդիրն է դրդել, որ այսօր ներկա լինեմ այս հանրահավաքին: Այս մասին դատախազության մոտ հանրահավաքին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Անդրադառնալով հարցին՝ մենք հանցավոր անգործությա՞ն, թե՞ դավաճանության հետ գործ ունենք, Այվազյանը նշեց, որ  հանցավոր անգործության ծանր հետևանքները նույնպես դավաճանություն է և որ դավաճանությունը միայն ակտիվ գործողությունները չեն, հանցավոր անգործությամբ հայրենիք կորցնելը, մատաղ սերնդի կյանքերը զոհաբերելը նույնպես ծանրագույն հանցագործություն է:

Անդրադառնալով նրան, իշխանությունները նախաձեռնել են սահմանդրական փոփոխություններ, որի նպատակն է՝ խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ որոշի ինքնալուծարվել, սահմանադրագետը նշեց՝ դա հերթական անհեթեթության և տգիտության ժանրից է, որովհետև իքննալուծարման ինստիտուտ ոչ մի երկրում չկա և չի էլ կարող լինել: «Եթե ուզում են ինքնալուծարվել, գործող Սահմանադրությունը դրա հիմքերը տալիս է, իրենց 88 մանդատները վայր են դնում, և եթե չկա ԱԺ մեծամասնություն, չկա նաև ԱԺ:  Իսկ Սահամանդրական այս անտրամաբանական փոփոխության նպատակն այն է, որ ստեղծեն պայմաններ՝ ԱԺ-ի ինքնալուծարման արդյունքում Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել և, իշխանական լծակներն օգտագործելով, կարողանա արտահերթ ընտրություններում ապահովել իրենց համար նախընտրելի ելք»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։