Հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի. Ոստիկանություն


Հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի. Ոստիկանություն
Հունվար 28 18:18 2021

Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք որ Կառավարության շենքի բակում իրավիճակը լարվել էր, քաղաքացիները փորձում էն մտնել շենք եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։

Մի քանի շարք կազմած, սաղավարտներով ու վահաններով զինված կարմիրբերետավորները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք: