ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է զոհված փրկարարների ընտանիքներին


ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է զոհված փրկարարների ընտանիքներին
Հունվար 28 17:46 2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատներն Արցախում չգտնվելու պատճառով՝ այցը հետաձգվել է:

Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ ևս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից 4 փրկարար է զոհվել: Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ.Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ :