Ուկրաինայում քրեական գործեր են հարուցել Բայդենի և Պորոշենկոյի դեմ


Ուկրաինայում քրեական գործեր են հարուցել Բայդենի և Պորոշենկոյի դեմ
Հունվար 28 17:25 2021

Ուկրաինայում նոր քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և ԱՄՆ նախագահ Բայդենի դեմ: Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովան, տեղեկացնում է «5.ua»-ն:

«Հունվարի 22-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո, Ուկրաինայում գրանցվել է քրեական երկու նոր վարույթ՝ կապված Ուկրաինայի նախկին և ԱՄՆ նոր նախագահների՝ Պյոտր Պորոշենկոյի և Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Շոկինի գործունեությանը ենթադրյալ միջամտելու գործով»,- ասել է Գոլովանը:

Նա հարուցված քրեական գործը համարել է սադրանք, որի նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը:

 



loading...