Լուկաշենկոյի երկրպագուհին դուրս է եկել հոկեյի սահադաշտ և համբուրել նախագահին


Լուկաշենկոյի երկրպագուհին դուրս է եկել հոկեյի սահադաշտ և համբուրել նախագահին
Հունվար 28 17:18 2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուհին հոկեյի հանդիպման ժամանակ դուրս է եկել սահադաշտ` գրկել և համբուրել է պետության ղեկավարին: Յուլիա անունով երկրպագուհին ասել է նախագահին. «Շատ շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար»:

Յուլիան եկել է «Օլիմպիական արենա» մարզադաշտ, ազգային առաջնորդի հետ սելֆի անելու համար: Նա կապվել է նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյմոնտի հետ: Վերջինս ասել է, որ լուսանկարը կարելի կլինի անել, եթե աղջիկը դուրս գա սահադաշտ: Յուլիան իր հետ չի վերցրել չմուշկ, այլ հոկեյիստներից մեկից վերցրել է 45 չափսի չմուշկ, ընդ որում, առանց հարցնելու: Լուկաշենկայի հետ հանդիպումից հետո աղջիկը դրանք վերադարձրել է տիրոջը: Տեսանյութի հեղինակը նշել է, որ Յուլիայի ամուսինը տրիբունաներից դիտել է կնոջ համբույրը Բելառուսի նախագահի հետ: