«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր»


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր»
Հունվար 28 13:13 2021

Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության  անդամները  այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության և պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարել արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և  զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: