Եթե Նիկոլը չի ուզում գնա, Աննան չի թողնում, պետք է գնալ Աննային բացատրել. Իսրայել Հակոբկոխյան


Եթե Նիկոլը չի ուզում գնա, Աննան չի թողնում, պետք է գնալ Աննային բացատրել. Իսրայել Հակոբկոխյան
Հունվար 28 17:08 2021

Ես ավելի շատ վճռական գործողությունների կողմնակից եմ, կարծում եմ՝ այսպես հավաքվել, ժողով անելով երեւի թե չի ստացվելու ոչինչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Գլխավոր դատախազության դիմաց վարչապետի հրաժարականի պհանջով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը:

«Նիկոլը այս արքայական կյանքը չի թողնելու մեր ասելով: Լոկ ցանկություներով հարցեր չեն լուծվի, այս է մեզ ասում կյանքը այժմյան: Պետք է պայքարել, պետք է չսոսկալ մահից սեփական, մահվան գնով էլ պարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական: Խոսելու ժամանակը վերջացել է, հիմա պետք է գործել: Եթե Նիկոլը չի ուզում, Աննան չի թողնում, պետք է գնալ Աննային բացատրել, որեթե ոչ այսօր, ուրեմն վաղը, նենց չլինի որ իրենց երեխաները պատասխանատու լինեն իրենց արածների համար: Պետք Աննային բացատրել, որ ամուսնուն վերցնի, որ նստավայրն է իրենց դուր գալիս, էդտեղ իրենց առոք-փառոք պահենք»,-ասաց նա:

Հակոբկոխյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի պես մարդկանց պետք է ուղարկել բանակցելու, որ կարողանան մեր հայրենիքը վերադարձնեն: