Ֆրանսիայում մոտ 30 ոստիկան, խախտելով կարանտինային կանոնները, առանց դիմակների «Մակարենա» է պարել


Ֆրանսիայում մոտ 30 ոստիկան, խախտելով կարանտինային կանոնները, առանց դիմակների «Մակարենա» է պարել
Հունվար 28 17:04 2021

Մոտ 30 ոստիկան մասնակցել է փարիզյան արվարձանի ոստիկանական բաժանմունքում անցկացված երեկույթին՝ խախտելով առողջապահական կանոնները և պարետային ժամը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահներին սպառնում են վարչական պատժամիջոցներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

Երեկույթը կազմակերպվել էր Օբերվիլի կոմիսարիատում հունվարի 22-ին: Գրեթե մեկ շաբաթ անց, Loopsider պորտալը տեղադրել է մի տեսանյութ, որում երևում է, որ մեծաքանակ խումբը «Մակարենա» է պարում առանց դիմակների և անտեսում է հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությունը:

«Ֆուրշետը կազմակերպվել է Օբերվիլի ոստիկանության բաժանմունքում ՝ պարետային ժամի ընթացքում և առանց սոցիալական հեռավորության պահպանման միջոցների: Վարչական հետաքննություն է ընթանում, վարչական պատժամիջոցներ կկիրառվեն մասնակիցների նկատմամբ», -Twitter- ում հայտնել է պրեֆեկտուրայի ոստիկանությունը:

Համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով Ֆրանսիայում դեկտեմբերի 15-ից պարետային ժամ է գործում: Հունվարի 16-ից այն ընդլայնվել է վիրուսի նոր շտամերի, մասնավորապես, «բրիտանական»-ի հայտ գալու ֆոնին: Պարետային ժամը ուժի մեջ է մտնում 18:00-ից, այլ ոչ թե 20:00-ից, ինչպես նախկինում էր, ամբողջ հանրապետության տարածքում: Երկրում դեռ փակ են թանգարանները, թատրոնները, կինոթատրոնները, ռեստորաններն ու բարերը:



loading...