«Այս հարցը լինելու է խնդրահարույց Ադրբեջանի համար». Արա Այվազյան


«Այս հարցը լինելու է խնդրահարույց Ադրբեջանի համար». Արա Այվազյան
Հունվար 28 10:20 2021

«Արցախի հիմնահարցը լուծված չէ. կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, և որի մասին խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱԳ նախարարների մակարդակով»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նրա խոսքով՝ որպեսի խոսենք տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության մասին, պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ. «Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման դեպքում, նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում: Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է ու եթե այն շարունակվի շահարկվել, լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար»:

 
 

 



loading...