Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է


Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է
Հունվար 25 22:03 2021



Հունվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Ոսկեհասկ գյուղի երկու բնակիչ։ Նրանց դանակահարել էին։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին՝ հիվանդանոցում անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ։ Արդյունքում՝ տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է Ոսկեհասկ գյուղի 20-ամյա մի բնակիչ։

Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվեց ոստիկանության Ախուրյանի բաժին և ձերբակալվեց։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 19-ին քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով նրան առաջադրվել է մեղադրանք։

 

20-ամյա երիտասարդը կալանավորված է: