Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
Հունվար 25 21:48 2021

Մենք շարունակում ենք «վայելել» դավաճանական իշխանության պերճանքն ու թշվառությունը հետպատերազմական Հայաստանում, մինչդեռ եթե այլ իշխանություն գար, գործող վերնախավի ներկայացուցիչները որպես մեղադրյալ ներգրավված կլինեին. փաշինյանական քարոզչամեքենան ակնարկներ է անում Դավիթ Տոնոյանին, նա էլ օսլայած վերնաշապիկով մի հարցազրույց է տալիս, որը հարիր կլիներ սկանդինավյան որևէ երկրի պաշտպանության նախարարի, մինչդեռ Տոնոյանը հավասարապես պատասխանատու է այս աղետի համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը չի ասում՝ պատերազմի մասին ՊՆ հաղորդագրություններն իր հե՞տ էին համաձայնեցվում, թե՞ Աննա Հակոբյանն է զբաղվել քարոզչությամբ: Չի ասում, որ երբ ԳՇ պետի հետ զեկուցել են՝ պատերազմը պետք է դադարեցվի, բայց այն չի դադարեցվել, ինչո՞ւ է շարունակել պաշտոնավարումը, միգուցե նա է՞լ էր հավատացել այն ստին, որ հաղթում ենք: Եթե նա ընդունում է, որ եղել է կառավարման քաոս, անձնապես ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի: Սա ոչ թե մասնագիտական, այլ քրեական պատասխանատվության հարց է»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հովհաննիսյանի՝ երբ փորձագետները պնդում էին, որ Թուրքիան ներգրավվելու է առաջիկա պատերազմում, Լիլիթ Մակունցն ասում էր՝ Թուրքիան չի ներգրավվի, մինչդեռ պարզ է՝ թուրքական «Բայրաքթարները» հենց այնպես Բաքու չէին առաքվում. «Այս իշխանությունը որևէ դաս չի քաղել, սեփական կաշվի վրա չի զգացել վտանգը: Նրանք հայ ժողովրդի զավակների մահվան համար իրական կորստի ցավ չեն զգում: Կարծես այս ցավն ընդդիմադիրներինն է, զգուշացումներն ականջի հետև են գցել, հանցավոր ինքնավստահություն են դրսևորել: Հայ ժողովուրդը շարունակում է գնալ փաշինյանական ստերի հետևից, ոմանք ավելի շատ ատում են նախկին իշխանությանը, քան սիրում են պետությունը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։