Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին` ծննդյան տարեդարձի առթիվ


Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին` ծննդյան տարեդարձի առթիվ
Հունվար 25 21:08 2021

 

 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին (Քյոխ)` ծննդյան տարեդարձի առթիվ:
 
«Սիրելի՛ հրամանատար
Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:
Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- գրել է նա: