Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում


Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում
Հունվար 24 23:28 2021

Ավստրալացի հաղորդավարուհի Քենդալ Ջիլդինգի լուսանկարը, որը նա հրապարակել է Instagram-ում, ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում:

«Չորեքշաբթին սպիտակով»,- լուսանկարին կից գրել է ավստրալուհին: Սակայն օգտատերերից շատերը մեկնաբանություններում նշել են, որ զգեստը կապույտ է:

Ի պատասխան հետևորդների մեկնաբանությունների՝ հաղորդավարուհին գրել է, որ գույնի խեղաթյուրման պատճառ կարող է լինել վատ լուսավորումը: Ավելի ուշ նա ևս մեկ լուսանկար է հրապարակել նույն զգեստով բայց արդեն տաղավարի այլ հատվածից:

Տեսնելով, որ զգեստն իսկապես սպիտակ է, օգտատերերից ոմանք կարծիք են հայտնել, որ գունային փոփոխության պատճառ կարող էր լինել առաջին նկարի ֆոնը՝ արտացոլումը կապույտ պատից: