«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ


«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ
Հունվար 22 20:35 2021

 

 

Ինչպես հայտնել ենք, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։  Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ 

Տելեգրամի «Դեժավյու/Dejavu» ալիքը տեսանյութ է հրապարակել` նշելով. «Համացանցում է հայտնվել  Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը, որը ուղարկվել է իր սպանությունից կամ ինքնասպանությունից առաջ»: