Թուրքիայի խոշորագույն Ziraat Bank-ը պատրաստվում է Շուշիում մասնաճյուղ բացել


Թուրքիայի խոշորագույն Ziraat Bank-ը պատրաստվում է Շուշիում մասնաճյուղ բացել
Հունվար 21 17:08 2021

Թուրքիայի խոշորագույն Ziraat Bank բանկի դուստր ընկերությունը՝ Ziraat Bank Azerbaijan ԲԲԸ-ն, պատրաստվում է Շուշի քաղաքում մասնաճյուղ բացել, բանկի վարչության նախագահ Ավնի Դեմիրչին հղումով հաղորդում է minval.az-ը 

«Մենք Շուշիում նոր մասնաճյուղի համար հարմար վայր ենք փնտրում։ Բացելով մասնաճյուղը ԼՂ-ում` մենք նախատեսում ենք արտոնյալ վարկեր տրամադրել այդ տարածաշրջանի գործարարներին՝ ինչպես պետական կառույցների միջոցով, այնպես էլ սեփական հնարավորությունների հաշվին»,-նշել է նա։ 



loading...