Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան, Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ


Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան, Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ
Հունվար 20 20:49 2021

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կուղևորվի Ռուսաստան և Կովկասի տարածաշրջանի երկրներ:

«Ծրագրում եմ մեկնել Կովկաս և Ռուսաստան: Սովորաբար, ես չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան կատարելիք այցերի ամսաթվերը որոշված են»,- իրանցի նախարարին մեջբերում է «ԻՍՆԱ» գործակալությունը:

Վերջինս հավելել է, որ բանակցություններ են ընթանում նաև Թուրքիայի հետ: «Անցյալ գիշեր հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Մտադիր եմ ուղևորվել երկրներ, որոնք կարող են աշխատել միասին՝ օգնելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և խաղաղության և կայունության հարցը տարածաշրջանում»,- հավելել է Զարիֆը: