Լրջորեն վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի կեցվածքը պատերազմի ընթացքում և շտկումներ կանենք. Արա Այվազյանը՝ «հակաչինական ալյանսից» Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին (տեսանոյւթ)

Հունվար 20 20:44 2021

Ողջ պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգամանք է, որ համապատասխան շտկումներ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Նարեկ Մկրտչյանի հարցին, որ նախորդ տարի Հայաստանն անդամակցել էր Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց Հայաստան-Չինաստան հարաբերությունների հատեքստում, ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը տարատեսակ ոտնձգություններ էր թույլ տալիս իրեն հայկական կրոնական արժեքների նկատմամբ, այդ դաշինքը որևէ արձագանք չարեց, ուստի ո՞րն է լինելու ԱԳՆ-ի քաղաքականությունն այդ դաշինքի դիրքորոշման նկատմամբ:

«Ողջ պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգամանք է, որ համապատասխան շտկումներ մտցնենք մեր արտաքաին քաղաքականության մեջ և ոչ միայն Ձեր նշած հարցի կապակցությամբ: Միակ բանը, որ կարող եմ ասել Ձեզ՝ մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը ինչպես եղել է, հիմա էլ մնում է պետության անվտանգության ապահովումը: Դրա հիման վրա հիմնվելով՝ մեր պետության շահերի ապահովման նպատակով մենք անելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ, և Ձեր նշած կազմակերպությունը միակը չէ: Մենք լուրջ վերլուծում ենք և համապատասխան ուղղումներ և շտկումնր ենք մտցնելու մեր արտաքին քաղաքականությունում»,- հայտարարեց Այվազյանը:

Պատգամավորի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դիտարկեն այդ դաշինքին հետագա անդամակցության նպատակահարմարությունը, Այվազյանն ասաց. «Ես արդեն պատասխանեցի՝ մենք լուրջ վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի, երկրների տարածշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ ենք մտցնելու»:

loading...