Ժպիտով և վերադառնալու խոստմամբ. Դոնալդ և Մելանյա Թրամփները հեռանում են մայրաքաղաքից (լուսանկարներ, տեսանյութ)


Ժպիտով և վերադառնալու խոստմամբ. Դոնալդ և Մելանյա Թրամփները հեռանում են մայրաքաղաքից (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվար 20 19:42 2021

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից հեռանալիս խոստացել է վերադառնալ: «Մենք կվերադառնանք՝ ինչ-որ ձևով»,- Թրամփին մեջբերում է Daily Mail-ը՝ ներկայացնելով Սպիտակ տնից ԱՄՆ առաջին ընտանիքի հեռանալու կադրերը:

Ինչպես աղբյուրը փոխանցում է, չորեքշաբթի Թրամփը վերջին թռիչքն է կատարում ամերիկյան օդուժի առաջին ինքնաթիռով՝ ուղևորվելով Մար ա Լագո կալվածք:

«Թող լավ կյանք ունենաք»,- ասել է Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում հավաքված մի քանի հարյուր աջակիցներին: Թրամփի ելույթին նախորդել է 21 համազարկով ողջույնը:

Թրամփը հեռանալուց առաջ հաջողություն է մաղթել ԱՄՆ հաջորդ վարչակազմին: Պարբերականի փոխանցմամբ՝ Իվանկա Թրամփն արտասվել է հոր ելույթի ժամանակ, մինչդեռ նրա աջակիցները շնորհակալական խոսքեր են վանկակել:

Հիշեցնենք, որ Թրամփը որոշել էր Սպիտակ տունքը լքել նախքան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը: