Կոտրած ապակի, միացած ազդանշան և արագ արձագանք. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը


Կոտրած ապակի, միացած ազդանշան և արագ արձագանք. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Հունվար 20 19:25 2021



Հունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:

Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:

Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը, ու տղամարդը հրաժարվել էր սկսածն ավարտելու մտքից:

 

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։