Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա
Հունվար 20 00:25 2021

Հունվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, քաղաքներում, Ծաղկահովիտ գյուղում, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, Շիրակի մարզի Սիզավետ գյուղում, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 6 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։