Սյունիքում Nissan Skyline-ը բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. shamshyan.com


Սյունիքում Nissan Skyline-ը բախվել է գազատարին. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ. shamshyan.com
Հունվար 20 00:11 2021

Այսօր խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում
Երևանի բնակիչ, 39-ամյա Հրաչ Բաղդասարյանը իր վարած Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով Քաջարան-Կապան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով վարորդ Հ. Բաղդասարյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Ալեքսանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 



loading...