Հայազգի տղամարդը դիմել է պատրիարք Կիրիլին՝ խնդրելով օգնել գերիների վերադարձի հարցում


Հայազգի տղամարդը դիմել է պատրիարք Կիրիլին՝ խնդրելով օգնել գերիների վերադարձի հարցում
Հունվար 19 18:04 2021

Ռուսաստանաբնակ Գրիգոր Կեցյանը դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Ադրբեջանում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։ Այս մասին հայտնել է Инфотека24-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կեցյանը՝ նույն պահանջով ևս 1 ակցիա էր կազմակերպել Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: