Ադրբեջանը սեպտեմբերին շահագործման կհանձնի դեպի Շուշի տանող ճանապարհը


Ադրբեջանը սեպտեմբերին շահագործման կհանձնի դեպի Շուշի տանող ճանապարհը
Հունվար 19 16:02 2021

Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունն ընդլայնում է Շուշի տանող ճանապարհն ու շարունակում դրա շինարարական աշխատանքները` համաձայն երկրորդ տեխնիկական աստիճանի, հայտնում է minval.az լրատվականը:
Ըստ գործակալության հաղորդագրության՝ ճանապարհն ունի 101.5 կիլոմետր երկարություն:
Այն ընդլայնվել է երկու ամսում և սեպտեմբերին նախատեսվում է ավարտել երկկողմանի ճանապարհի շինարարական աշխատանքներն ու այն շահագործման հանձնել: