Ո՞ր մթերքները կօգնեն պահպանել ցանկալի քաշը


Ո՞ր մթերքները կօգնեն պահպանել ցանկալի քաշը
Հունվար 17 12:40 2021

Նիհարելը, որպես կանոն, այնքան էլ բարդ չէ, որքան ցանկալի քաշը պահպանելը: Ո՞ր մթերքներն է խորհուրդ տրվում ավելացնել սննդակարգում քաշը պահպանելու համար:

Լոլիկ

Լոլիկը շատ օգտակար մթերք է, որը խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում, եթե դուք ցանկանում եք նիհարել կամ պահպանել քաշը: Լոլիկն ունի շատ ցածր կալորիականություն. 100 գրամի դեպքում ընդամենը 18 կկալ: Համարվում է, որ լոլիկը կարող է նվազեցնել քաղցի զգացումն ու այդկերպ նպաստել սննդակարգի ընդհանուր կալորիականության կրճատմանը:

Հատապտուղներ

Հատապտուղները կարող են օգնել հաղթահարել քաղցրավենիք օգտագործելու ցանկությունը: Ի տարբերություն աղանդերի՝ դրանք ունեն ցածր կալորիականություն եւ պարունակում են շատ վիտամիններ, հանքանյութեր ու մանրաթելեր, որոնք խթանում են մետաբոլիկ գործընթացների ակտիվ ընթացքը: Օգտագործելով մեկ չափաբաժին հատապտուղ թեյի հետ փքաբլիթների կամ կոնֆետների փոխարեն՝ դուք կարող եք վստահ լինել կայուն նիհարելու հարցում առանց, այսպես կոչված, «յո-յո» էֆեկտի:

Բրոկոլի

Բրոկոլին պարունակում է բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր, ինչպես նաեւ մանրաթելեր: Համարվում է, որ այդ մթերքն օգնում է վերահսկել ախորժակը:

Ամբողջահատիկ մթերքներ

Արագ ածխաջրերի փոխարեն ցանկալի է օգտագործել բարդ ածխաջրեր՝ շատ մանրաթելեր պարունակող: Դրանք, օրինակ,  ընդեղենն է, լոբազգիները, շագանակագույն բրինձը եւ այլն: Այդպիսի մթերքը խոչընդոտում է արյան մեջ գլյուկոզայի եւ ինսուլինի տատանումներին, օգնում վերահսկել ախորժակն ու կարգավորել աղիների աշխատանքը:

Ցիտրուսայիններ

Համարվում է, որ ցիտրուսայինները խթանում են արյան շրջանառությունն ու դրական ազդում նյութափոխանակությանը: Դրանք ցանկալի է ներառել սննդակարգում, եթե չկա ալերգիա եւ այլ հակացուցումներ, սակայն պետք է հիշել, որ չարժե չարաշահել դրանք: