Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ


Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ
Հունվար 17 14:24 2021



Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից: Այս մասին ՀՀ Կառավարության լրատվական ծառաությանը տված հարցազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

Հանվել են տարաբնույթ հանրային միջոցառումների, հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը. նախկինում՝ 60 մասնակից էր, այժմ թիվ չկա սահմանված: Հանվել են նաև փակ տարածություններում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները՝ պարտադիր օդափոխություն և այլն»,- ասել է Սահակյանը։

 

Սահակյանը նշեց, որ պատվաստանյութի ձեռքբերման բանակցություններ են ընթանում: Նրա հաղորդմամբ՝ պատվաստանյութի ձեռբերումից հետո ՀՀ-ում առաջին հերթին կպատվաստվեն ռիսկի խմբի հիվանդները, քանի որ, ըստ նրա՝ ամբողջ հանրապետության համար դա ապահովել չեն կարող:



loading...