Կարին Տոնոյանը պատասխանել է «լենազգիներին»


Կարին Տոնոյանը պատասխանել է «լենազգիներին»
Հունվար 16 22:38 2021

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «լենազգիներին»:

«Պատասխան բոլոր լենազգիներին-

1-ին դասարանի ծնողների հետ հանդիպում ունեինք, խնդրեցի բոլորին իրենց տանը երեխաների ննջասենյակում փակցնել ՀՀ քարտեզը՝ Նախիջևանը, Արցախն ու ազատագրված տարածքները ներառյալ, և ամեն երեկո ասել, որ սա մեր գողացված հայրենիքն է, որ 10-15 տարի հետո հետ ենք բերելու...... մայրիկները բոլորը արցունքախառն ու հուսավառ ժպտացին ու խոստացան...

Ես տուն եկա տխուր, բայց հավատով ժպտացի որդուս հարցական հայացքով նկարին......Իսկ 15 տարին 30-ի կեսն է...»,- գրել է Տոնոյանը:

 


loading...