Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից. մի քանի ժամ հարցաքննելուց հետո` նրան հանձնել են խաղաղապահներին


Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից. մի քանի ժամ հարցաքննելուց հետո` նրան հանձնել են խաղաղապահներին
Հունվար 16 22:20 2021

Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Գասպարյանը պատմում է՝ գերեվարվել է արոտավայրում անասուն արածեցնելիս:

Արա Գասպարյանը պատմում է, որ սահմանները գծված չեն եղել, ե ադրբեջանական զինվորականի կողմից գերեվարվելու հետո վերջինս նրան առաջարկել է շրջել տարածքում և ապացուցել, որ Գասպարյանը խախտել է սահմանը:

«Տարան Վազգենաշենի դպրոցի շենք, 1 ժամ պահեցին, հետո աչքերս կապեցին ու մոտ մի ժամ մեքենայով գնացինք մի կաբինետ, որտեղ աչքերս բացեցին»,-ասում է Գասպարյանը:

Արա Գասպարյանը մի քանի ժամ հարցաքննվելուց հետո հանձնվել է խաղաղապահներին:

Մանրամասները՝ տեսանյութում: