Արայիկ Հարությունյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանի հետ


Արայիկ Հարությունյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանի հետ
Հունվար 16 19:53 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ:
 
Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով»: